ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Պայքարում ուժն է ուժի դեմ կանգնում

Պայքարում ուժն է ուժի դեմ կանգնում
02.09.2023 | 21:14

Ես չգիտեմ՝ հույս կա՞, որ մերոնք հասկանան, որ եթե որևէ տեղ թույլը հաղթում է, դա նշանակում է, որ նրա թիկունքին ուժ կա, թեկուզ՝ անտեսանելի։

Պայքարում ուժն է ուժի դեմ կանգնում, մնացածը սուտ է, այդ թվում՝ պայքարի իմիտացիան։

Քաջ Նազարի կերպարը թույլ ժողովրդի երազային երևակայության արդյունք է։

Առանց իրական ու հզոր թիկունքի քաջնազարներ չեն լինում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4026

Մեկնաբանություններ